Քրիստինե Թորոսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. բռնցքամարտի պատանեկան ԱԱ
Երևանում շարունակվող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Քրիստինե Թորոսյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:
Հայ մարզուհին 1/4 եզրափակչում զիջեց Ռուսաստանը ներկայացնող Դիանա Սիկստուսին: Այսպիսով՝ առաջնությանը մասնակցող 3 հայ աղջիկներից մեդալի համար կպայքարի միայ Հեղինե Պետրոսյանը, ով երեկ էր դուս եկել կիսաեզրափակիչ: