երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փյունիկ ՖԱ-ն հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ

Փյունիկ ՖԱ-ն հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն որոշում է կայացրել չառաջադրել թեկնածու դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Կայքից տեղեկանում ենք, որ ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը կանցկացնի մամուլի ասուլիս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին ընդառաջ:

«Արթուր Սողմոնյանը հանդես կգա մի շարք հայտարարություններով, նաև գնահատական կտա ՀՖՖ ներկայիս ղեկավարության գործունեությանը իրենց պաշտոնավարման ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: