ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՊՍԺ-ն պարտվեց «Լիոնին»

ՊՍԺ-ն պարտվեց «Լիոնին»

Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Լիոնի» հետ եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Հյուրերը սկզբնամասում առաջ անցան հաշվի մեջ բրազիլացի հարձակվող Էնդրիկի եւ պորտուգալացի հարձակվող Աֆոնսու Մորեյրայի գոլերի շնորհիվ։

Փարիզյան թիմից ավելացված ժամանակում աչքի ընկավ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։

ՊՍԺ-ն 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիոնը» չորրորդն է՝ 54 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 1:2 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 90+4 - Էնդրիկ, 7, Աֆոնսու Մորեյրա, 18

Չիրացրած 11մ՝ Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), 34

  • Կիսվել: