շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Պորտուգալիայի հավաքականը կոչով է հանդես եկել Հայաստանի դեմ կայանալիք հանդիպմանը ընդառաջ

Պորտուգալիայի հավաքականը կոչով է հանդես եկել Հայաստանի դեմ կայանալիք հանդիպմանը ընդառաջ

Պորտուգալիայի հավաքականը իր սոցցանցի էջերում գրառում է կատարել 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև Հայաստանի ազգային հավաքականի դեմ առաջիկայում կայանալիք հանդիպմանը։

«2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման խաղերը մեկնարկում են Հայաստանում։ Մեր թիմն ունի ձեր՝ 12-րդ խաղացողի աջակցության կարիքը»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց F խմբում՝ Պորտուգալիայի, Հունգարիայի և Իռլանդիայի հետ։

Հայաստան – Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 20։00-ին։

  • Կիսվել: