կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Պորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ

Պորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ

Պորտուգալիայի հավաքականը իր սոցցանցի էջերում գրառում է կատարել 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերաբերյալ՝ անդրադառնալով նաև Հայաստանի ազգային հավաքականի դեմ առաջիկայում կայանալիք հանդիպմանը։

 

«2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության որակավորման խաղերը մեկնարկում են Հայաստանում, և դուք կլինեք մեր 12-րդ խաղացողը։ Մեր թիմն ունի ձեր՝ 12-րդ խաղացողի աջակցության կարիքը»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանության արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց F խմբում՝ Պորտուգալիայի, Դանիայի, Հունգարիայի և Իռլանդիայի հետ։

 

Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, ժամը 20։00-ին։

  • Կիսվել: