երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Պորտուգալական գրանդից մեկնաբանել են Սպերցյանի հավանական տրանսֆերի վերաբերյալ լուրերը

Պորտուգալական գրանդից մեկնաբանել են Սպերցյանի հավանական տրանսֆերի վերաբերյալ լուրերը

«Պորտուի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան Матч ТВ-ին ասել է, որ ակումբը երբեք հրապարակայնորեն չի մեկնաբանում հնարավոր տրանսֆերների շուրջ լուրերը, գրում է armsport.am-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է «Պորտուի» տրանսֆերային ցուցակում։

«Մեր ակումբի քաղաքականությունն այն է, որ մենք երբեք չենք մեկնաբանում «Պորտուի» նոր ֆուտբոլիստների վերաբերյալ լուրերը», — Матч ТВ-ին ասել է Սուբիսարետան։

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ 24-ամյա կիսապաշտպանը անցյալ մրցաշրջանում թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

 

  • Կիսվել: