չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետք է այնպես անենք, որ նույնիսկ պարտությունները նրանց չհուսահատեցնեն. Փաշինյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին

Պետք է այնպես անենք, որ նույնիսկ պարտությունները նրանց չհուսահատեցնեն. Փաշինյանը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին

Ազգային այս հավաքականն ունի ողնաշար, ունի դիմագիծ, ունի կամք, լավ մարզիչ ունենք, լավ թիմ ունենք, եւ պետք է մեր թիմի կողքին լինենք եւ կարողանանք բոլոր իրավիճակներում աջակցել: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ ես կուզեմ ասել, որ ես մեր այս հավաքականին հավատում եմ եւ անկախ այսօրվա խաղի արդյունքներից՝ կարծում եմ՝ ֆուտբոլի ազգային այս հավաքականն ունի ողնաշար, ունի դիմագիծ, ունի կամք, լավ մարզիչ ունենք, լավ թիմ ունենք եւ պետք է մեր թիմի կողքին լինենք եւ կարողանանք բոլոր իրավիճակներում աջակցենք, քաջալերենք, այնպես անենք, որ նույնիսկ պարտությունները նրանց չհուսահատեցնեն եւ նրանք իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը նրանց թիկունքին է»,-նշեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան-Խորվաթիա խաղը սեպտեմբերի 11-ին ավարտվեց Հայաստանի պարտությամբ:

 

  • Կիսվել: