հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանի ընտրանու խաղացողներն առողջ են և պատրաստ են Թուրքիայի հավաքականի հետ մրցախաղին․ Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ընտրանու խաղացողներն առողջ են և պատրաստ են Թուրքիայի հավաքականի հետ մրցախաղին․ Ալեքսանդր Պետրակով

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն անդրադարձել է գալիք մրցախաղին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Պետրակովը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ կայանալիք մրցախաղը շատ կարևոր է, Հայաստանի ընտրանու խաղացողներն առողջ են և պատրաստ են հանդիպմանը:

«Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կկարողանա լուծել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը: Կարող եմ մեկ անգամ ևս կրկնել այն, որ մեզ հինգ եզրափակիչ է սպասվում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Թուրքիա-Հայաստան մրցախաղը տեղի կունենա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: