ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին

Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել էր ծնունդով գյումրեցի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի փոխչեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Շիրակի մարզպետը ողջունելով անվանի հեռացատկորդին, շնորհակալություն է հայտնել նրան Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում բարձր պաhելու համար․

«Ուրախ եմ ձեզ տեսնել հարազատ քաղաքում՝ լի էներգիայով և նոր նախաձեռնություներ կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, նաև իմ ջանքերով, ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան աթլետիկայի վազքուղի, ինչն էլ հնարավորություն կտա մեր մարզի երիտասարդներին առավել լավ արդյունքներ գրանցել և մրցաշարեր անցկացնել մեր մարզում։ Վստահեցնում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես, իրավասությունների շրջանակներում, պատրաստ ենք համագործակցության»։

Ռոբերտ Էմմիյանը էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար, նշել, որ ոգևորիչ է գտնվել հայրենի քաղաքում և ամենուրեք տեսնել դրական տեղաշարժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2027 թվականին Հյաստանում Ֆրանկոֆոնյան 10-րդ մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Նշենք, որ խաղերի ծրագրում ընդգրկված են նաև աթլետիկական մարզաձևերը։

Ռոբերտ Էմմիյանն իր անվան միջազգային մրցաշարի գավաթը հանձնել է Դավիթ Առուշանյանին՝ ակնկալիքով, որ հաջորդ տարի մրցաշարն անցկացվելու է Գյումրիում։

  • Կիսվել: