շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների 63 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Նատալյա Սարգսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 77 կգ ու 81 կգ:

Հրումում նա գլխավերևում պահեց 97 կգ: Երկամարտի 178 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: