երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պատանեկան ԱԱ․ Սամվել Սիրամարգյանը պարտվեց եզրափակիչում

Պատանեկան ԱԱ․ Սամվել Սիրամարգյանը պարտվեց եզրափակիչում

Երեւանի «Միկա» մարզադահլիճում անցկացվող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Սիրամարգյանը դարձավ արծաթե մեդալկիր։ 70 կգ քաշայինների եզրափակիչում նա պարտվեց Ֆաբիան Պավել Ուրբանսկիին (Լեհաստան)։

Ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Վաղարշակ Քեյանը, որը 48 կգ քաշային կարգի եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Էմալ Համդամին (IBA - Գերմանիա)։

52 կգ քաշային Արեն Խառատյանը դարձել էր արծաթե մեդալակիր։

Եզրափակիչների երկրորդ օրը Հայաստանը կունենա եւս վեց մասնակից։

  • Կիսվել: