Պատանեկան ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները 9 տուրից հետո
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է երկու խաղափուլ:
9 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 7 միավոր և բաժանում է 2-6-րդ տեղերը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 6.5 միավոր և կիսում է 7-րդ տեղը:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը ունի 6.5 միավոր և բաժանում է 7-10-րդ տեղերը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետներ Բենիկ Ագասարովը և Վահե Սուքիասյանը ունեն 6-ական միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 5.5 միավոր:
Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 6 միավոր և բաժանում է 11-17-րդ տեղերը:
Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանն ունի 5.5 միավոր:
Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 4.5 միավոր:
Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը ունի 5 միավոր: Նույն տարիքային խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 4.5 միավոր:
10-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 25-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:



