հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պաշտոնական․ ԲԿՄԱ-ի և Ռաֆայել Նազարյանի միջև կնքված պայմանագիրը դադարեցվել է

Պաշտոնական․ ԲԿՄԱ-ի և Ռաֆայել Նազարյանի միջև կնքված պայմանագիրը դադարեցվել է

ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի և ակումբի միջև կնքված պայմանագիրը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի և ակումբի միջև կնքված պայմանագիրը դադարեցվել է:

ԲԿՄԱ-ն շնորհակալություն է հայտնում պարոն Նազարյանին՝ ավելի քան 4 մրցաշրջանի ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ։

Շուտով կներկայացնենք ԲԿՄԱ-ի նոր գլխավոր մարզչին:

Մինչ այդ, այսօր Գյումրիում կայանալիք Փյունիկ-ԲԿՄԱ խաղում գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի ԲԿՄԱ-2-ի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

  • Կիսվել: