չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պարգևատրվել են ուսանող մարզիկները

Պարգևատրվել են ուսանող մարզիկները

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել 2022 թվականի ընթացքում իրենց մարզական ձեռքբերումներով աչքի ընկած ինստիտուտի 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖԿՍՊԻ-ի ֆեյսբուքյան էջը, ավանդույթի համաձայն պարգևավճարները սահմանվել և հանձնվել են TotoGaming ընկերության կողմից։

Դրամական պարգևների են արժանացել ՀՖԿՍՊԻ-ի գիտական խորհրդի որոշմամբ լավագույն տասնյակում ընդգրկված հետևյալ մարզիկ–ուսանողները.

1. Արսեն Հարությունյան՝ ՀՖԿՍՊԻ մագիստրատուրայի ուսանող, ըմբշամարտի 2022 թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն, Մ23 աշխարհի առաջնության չեմպիոն՝ 750.000 ՀՀ դրամ

2․Մալխաս Ամոյան՝ 4–րդ կուրսի ուսանող, ըմբշամարտի 2022 թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն, Մ23 աշխարհի առաջնության չեմպիոն` 500.000 դրամ

3․Վարազդատ Լալայան՝ 4–րդ կուրսի ուսանող, ծանրամարտի 2022 թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ 250.000 դրամ

4․Գոհար Հարությունյան՝ 3–րդ կուրսի ուսանող, հրաձգության 2022 թ․ Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն՝ 100.000 դրամ

5․Արթուր Բազեյան՝ մագիստրատուրայի ուսանող, բռնցքամարտի 2022 թ․ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 100.000 դրամ

6․Սոնա Հարությունյան՝ 1–ին կուրսի ուսանողուհի, բռնցքամարտի 2022 թ․ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 100.000 դրամ

7․Գևորգ Թադևոսյան՝ 3–րդ կուրսի ուսանող, ըմբշամարտի 2022 թ․ Մ23 աշխարհի առաջնության փոխչեմպիոն՝ 100>000 դրամ

8․Հրաչյա Պողոսյան՝ 2–րդ կուրսի ուսանող, ըմբշամարտի 2022 թ․ Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն՝ 100.000 դրամ

9․Լիանա Գյուրջյան՝ 2–րդ կուրսի ուսանող, ծանրամարտի 2022թ․ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն՝ 100.000 դրամ

10․Գևորգ Բեգլարյան՝ 5–րդ կուրսի ուսանող, 2022 թ․ Եվրոպական համալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 100.000 դրամ

Պարգևներն ուսանողներին հանձնել է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը:

  • Կիսվել: