շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
«Պահանջում ենք օր առաջ լուծում տալ». «Շիրակի» ակադեմիայի սաների ծնողները՝ Մելիքբեկյանին

«Պահանջում ենք օր առաջ լուծում տալ». «Շիրակի» ակադեմիայի սաների ծնողները՝ Մելիքբեկյանին

Գյումրու «Շիրակի» ակադեմիայի սաների մոտ հազար ծնողի անունից դիմում-գրություններ են փոխանցվել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին:

«Մենք՝ ծնողներս, դիմում ենք Ձեզ ու պահանջում օր առաջ լուծում տալ մեր ակադեմիայի կապիտալ վերանորոգման և անվտանգության հետ կապված հարցերին:

Եթե ՀՖՖ-ն պատրաստ չէ դա անել, ապա սեփականության իրավունքը փոխանցեք «Շիրակ» ֆուտբոլային ակումբին, որը բազմիցս նշել է, որ պատրաստ է զբաղվել խնդրով»,- ասված է դիմում-պահանջի մեջ:

  • Կիսվել: