երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Պահանջում են հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը

Պահանջում են հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը

«Լոռի» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները ֆեյսբուքյան էջում հայտարարություն են տարածել, որով կոչ են անում ՀՖՖ-ին հրավիրվել արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը:

«Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:
Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում’ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են Առաջին խմբի այլ թիմերում:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող Երևան ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:

Համաճարակի նմանվող այս արատավոր երեւույթը կանխելու եւ հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը: Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարարերին»:

 

 

«Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,

Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր, որի արդյունքում մի շարք անձանց նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել:
Չնայած այս ամենին, ակումբները շարունակում են իրենց ելույթներն առաջին խմբում’ մեծ վնաս հասցնելով երիտասարդ հայ խաղացողներին, ովքեր ընդգրկված են Առաջին խմբի այլ թիմերում:

Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունը ևս մեծ հարված կրեց, երբ անհայտ անձանց կողմից ղեկավարվող Երևան ակումբը ոչ ֆուտբոլային հաշիվներով պարտություններ էր կրում մյուս մասնակիցներից, իսկ ձմռանը դադարեցրեց ելույթները:

Համաճարակի նմանվող այս արատավոր երեւույթը կանխելու եւ հայկական ֆուտբոլը նմանատիպ թիմերից զերծ պահելու համար՝ պահանջում ենք հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով և քննարկել կասկածելի գործունեությամբ աչքի ընկող ակումբների հարցը: Նմանատիպ ակումբները պետք է զրկվեն նաև ՀՖՖ անդամ լինելուց: Անթույլատրելի է, որ նման ակումբները շարունակեն իրենց ելույթները ՀՖՖ կողմից կազմակերպվող մրցաշարարերին։

«Լոռի» ՖԱ հիմնադիր
Թովմաս Գրիգորյան»,-ասված է «Լոռի» ֆուտբոլային ակումբի հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: