կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նվազագույն հաշվով զիջեցինք խորվաթներին

Նվազագույն հաշվով զիջեցինք խորվաթներին

Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն՝ 1:0 հաշվով, պարտություն կրեց:

Առաջին կեսի ավարտից 2 րոպե առաջ խորվաթների կազմում աչքի ընկավ Բուդիմիրը։

Խորվաթիան ձեռք բերեց Եվրո-2024-ի ուղեգիր:

Հայաստանի հավաքականը D խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը՝ վաստակելով 8 խաղում 8 միավոր։

  • Կիսվել: