կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նոան գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգայի ներկայացուցչի հետ

Նոան գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգայի ներկայացուցչի հետ

Երևանի «Նոան» շարունակում է նախապատրաստական գործընթացը Imagine Live մարզական հավաքի շրջանակում՝ անցկացնելով հերթական ստուգողական հանդիպումները, գրում է armsport.am-ը:

Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմն ուժերը չափել է Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկանի» հետ։ Հանդիպումն աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ և գոլառատ է ստացվել` 5:5:

Աղբյուրը հայտնում է նաև, որ այսօր «Նոան» կանցկացնի հավաքի եզրափակիչ ստուգողական հանդիպումը։ Հայկական ակումբի մրցակիցը կլինի ղազախական «Աստանան»։

  • Կիսվել: