ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
«Նոա»-ն պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

«Նոա»-ն պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպս»-ին:

Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով` չգտնելով միմյանց դարպասը տանող ճիշտ ճանապարհը:

Երկրորդ կեսում «Լինքոլն Ռեդ Իմպս»-ն ուներ մի քանի լավ հնարավորություն, նույնը և Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն: Հանդիպման հիմնական ժամանակում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

 

Այս խաղում ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11 մետարանոց հարվածաշարում, որտեղ առավել դիպուկ էին «Լինքոլն Ռեդ Իմպս»-ի ֆուտբոլիստները` 5:6:

«Լինքոլն Ռեդ Իմպս»-ն այս հաղթանակից հետո պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլում, իսկ «Նոա»-ն՝ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆ փուլում։

  • Կիսվել: