երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
«Նոա»-ի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել է

«Նոա»-ի ձմեռային մարզական հավաքը մեկնարկել է

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ անցկացնելու ձմեռային ուսումնամարզական հավաքը։ Թիմը Աբու Դաբիում և Դուբայում կմնա մինչև փետրվարի 8-ը։

​Այս հավաքը նպատակաուղղված է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլին, ինչպես նաև ներքին առաջնությանն ու գավաթային խաղարկությանը լավագույնս պատրաստվելուն։

​Հիշեցնենք, որ եվրոգավաթային պայքարում երևանյան ակումբի մրցակիցը հոլանդական «ԱԶ Ալկմարն» է. առաջին դիմակայությունը կայանալու է փետրվարի 19-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Նիդեռլանդներում։

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: