Բաքվում Վահե Հովեյանը հաղթանակով է մեկնարկել առաջնությունը (Տեսանյութ)
Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության գործող մեդալակիր, 80 կգ քաշային Վահե Հովեյանը հաղթանակով է մեկնարկել աշխարհի առաջնությունում։
Ավելի վաղ հաջող մեկնարկ էր գրանցել նաև 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը, որը 7:4 հաշվով առավելության է հասել իրանցի մրցակցի նկատմամբ՝ վճռորոշ 4 միավորը վաստակելով հանդիպման վերջին 2-3 վայրկյաններին։
Հիշեցնենք՝ Բաքվում այսօր մեկնարկել է Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը:


