Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ մինչև 2028 թվականը։ Այս մասին գրում է euro-football.ru-ն։
«Инсайды от Карпа» թելեգրամյան ալիքը հրապարակել է այս հանդիսավոր պահի տեսանյութը։
26-ամյա Նաիր Տիկնիզյանը կնքել է աշխատանքային պայմանագիր, որը հաշվարկված է երեք մրցաշրջանի համար։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 700 հազար եվրո։
Տիկնիզյանի տրանսֆերի համար «Ցրվենա Զվեզդան» «Լոկոմոտիվին» կվճարի 1.7 միլիոն եվրո։ Գումարը կարող է աճել 500 հազարով՝ բոնուսային վճարումների շնորհիվ։
Մոսկովյան ակումբը նաև պահպանել է Նաիրի հաջորդ տրանսֆերի գումարի 10%-ը։