հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մխիթարյանը վնասվածք է ստացել. հայ կիսապաշտպանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումները

Մխիթարյանը վնասվածք է ստացել. հայ կիսապաշտպանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումները

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել. խոսքը ձգվածքի մասին է։ Այդ իսկ պատճառով խաղացողը կարող է բաց թողնել թիմի առաջիկա մի քանի հանդիպումները, գրում է armsport.am-ը:

​Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղին։ Բացի այդ, վտանգ կա, որ նա չի հասցնի ապաքինվել ապրիլի սկզբին նախատեսված ավելի բարդ դիմակայությանը՝ իր նախկին ակումբի՝ «Ռոմայի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է fcinter1908.it-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: