ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մխիթարյանը՝ Ուդինեզեի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը՝ Ուդինեզեի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուդինեզեին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Միլանյան թիմի երկրորդ գոլը հանդիպման 73-րդ րոպեին խփել է Հենրիխ Մխիթարյանը։

WhoScored պորտալն այս խաղում ամենաբարձր գնահատականը տվել է հենց հայ ֆուտբոլիստին՝ 8,3։

  • Կիսվել: