երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Մխիթարյանը միշտ ունի եռանդ եւ մոտիվացիա․ «Ինտերի» գլխավոր մարզիչ

Մխիթարյանը միշտ ունի եռանդ եւ մոտիվացիա․ «Ինտերի» գլխավոր մարզիչ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» նորանշանակ ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն խոսել է իր ղեկավարած թիմի 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Տարիքը նշանակություն չունի, խաղային որակը նշանակություն ունի։ Տարիքը ընդամենը թիվ է, մոտիվացիան ունի նշանակություն։ Հենրիխը ամեն ինչ տալիս է իր խաղով եւ մոտեցումով։ Մխիթարյանը միշտ ունի եռանդ եւ մոտիվացիա»,- Կիվուի խոսքը մեջբերում է x.com/Inter_Xtra-ն:

«Ինտերը» Լոս Անջելեսում պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը։ E խմբում «Ինտերի» մրցակիցները կլինեն արգենտինական «Ռիվեր Փլեյթը», ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» եւ մեքսիկական «Մոնտերեյը»։

  • Կիսվել: