կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մինո Ռայոլան չի մահացել. նա գրառում է կատարել

Մինո Ռայոլան չի մահացել. նա գրառում է կատարել

Աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին լուրերը կեղծ էին: Ռայոլան «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել։

«Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իմ առողջությամբ. Զայրացած եմ, որ արդեն երկրորդ անգամ 4 ամսվա ընթացքում ինձ մահացած են կարգում և հարություն տալիս»,-գրել է նա:

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ 54 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի ամենահայտնի ֆուտբոլային գործակալներից մեկը` Մինո Ռայոլան:

  • Կիսվել: