երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Միասին ապրել ենք անմոռանալի պահեր․ «Նոան» հրաժեշտ է տվել Չանչարևիչին

Միասին ապրել ենք անմոռանալի պահեր․ «Նոան» հրաժեշտ է տվել Չանչարևիչին

Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» սոցիալական ցանցերի իր էջերում հայտարարել է թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հեռանալու մասին։

Ակումբը շնորհակալություն է հայտնել փորձառու դարպասապահին համատեղ աշխատանքի և ակումբի պատմության մեջ ունեցած ներդրման համար․

«Շնորհակալ ենք, Օգնյեն, բարձր պրոֆեսիոնալիզմի, անկոտրում կամքի և մեր երազանքների ճանապարհին մեզ հետ լինելու համար։

Միասին ապրել ենք անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան մեր ակումբի պատմության մեջ։ Հաջողություն ենք մաղթում քեզ հետագա ֆուտբոլային կարիերայում»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Չանչարևիչը «Նոային» է միացել 2024 թվականի հունվարին։ Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման։ Ըստ տվյալների՝ Չանչարևիչը կշարունակի կարիերան իր հայրենիքում՝ Սերբիայում։ 

  • Կիսվել: