երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեզ համար հիմնական վտանգը Էդուարդ Սպերցյանն է ու մյուս եզրային ֆուտբոլիստները. Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Մեզ համար հիմնական վտանգը Էդուարդ Սպերցյանն է ու մյուս եզրային ֆուտբոլիստները. Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Եվրո–2024–ի ընտական փուլի նախավերջին տուրի Հայաստան–Ուելս խաղից առաջ կայացավ նաև  Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջի մամուլի ասուլիսը։

«Կարծում եմ, որ մեզ համար հիմնական վտանգը Էդուարդ Սպերցյանն է ու մյուս եզրային ֆուտբոլիստները: Հայաստանի հավաքականը կազմակերխված և  կոմպակտ ֆուտբոլ է խաղում:  Պետք է անենք ամեն ինչ, որ չկրկնենք նախորդ խաղի սխալները։  Մենք մեծ հարգանք  ունենք Հայաստանի հավաքականի հանդեպ։ Մեր հարկի տակ խաղում Հայաստանի թիմն օգտագործեց իր բոլոր հնարավորություններն ու ապացուցեց, որ կարող  է խաղալ բարձրակարգ ֆուտբոլ:

Ուելսի հավաքականն այժմ հիանալի մարզավիճակում է: Անհավանական խաղ անցկացրեցինք Խորվաթիայի ու Թուրքիայի դեմ: Այդ հաղթանակներից հետո տղաների մոտ  մեծ ոգևորություն կա։  Ամեն դեպքում, այս հաղթանակներն արդեն անցյալում են և պետք է կենտրոնանք վաղվա խաղին»,- ասաց Ռոբ Փեյջը:

Հայաստան-Ուելս խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ու կսկսվի 18։00-ին։
 
 

  • Կիսվել: