հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեծագույն տրանսֆերի շեմի՞ն․ Վինիսիուսը հայտնվել է ԱՊԼ-ի գրանդի տեսադաշտում

Մեծագույն տրանսֆերի շեմի՞ն․ Վինիսիուսը հայտնվել է ԱՊԼ-ի գրանդի տեսադաշտում

«Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Անգլիական ակումբում մտադիր են համոզել բրազիլացի ֆուտբոլիստին միանալ իրենց թիմին։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը, գրում է armsport.am-ը: 

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը պատրաստ է Վինիսիուսին առաջարկել այնպիսի ֆինանսական պայմաններ, որոնք մադրիդյան ակումբը չի կարող ապահովել՝ աշխատավարձերի սահմանաչափի պատճառով։ Նշվում է, որ «քաղաքայինները» կփորձեն համոզել վինգերին՝ չերկարաձգել գործող պայմանագիրը «Ռեալի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառ։

Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատականներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 150 մլն եվրո։

 

  • Կիսվել: