հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները. Կապառոս

Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները. Կապառոս

Խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը։ Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով, չենք կիրառում պրեսինգ այդպես է լինում, առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։ Այս մասին հետխաղային ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ Գերմանիայից 0։6 հաշվով կրած պարտությունը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի խաղում:

Նա նշեց. ՛՛Այդքան արագ, այդքան բարձր տեխնիկայով թիմերի դեմ այսպիսի խաղով ստացվում է այսպիսի արդյունք։ Չեմ կարծում, որ այս խաղի համար հաջող հարց է Իշխան Գելոյանին խաղադաշտ դուրս բերելու եւ Ալեքսանդր Կարապետյանին պահեստայինների նստարանին թողնելու մասին՛՛:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը 12 միավորով գլխավորեց J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։ Երրորդ տեղ բարձրացավ Ռումինիայի թիմը, որը 2։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին եւ ունի 9 միավոր։

 

  • Կիսվել: