Մբապեին զայրացրել է մրցակցի խաղացողների անհարգալից և վիրավորական վերաբերմունքը, այդ պատճառով է նա կոչ արել թիմակիցներին «Բարսելոնայի» համար պատվո միջանցք չկազմել
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Պաու Կուբարսիի և Ֆերմին Լոպեսի պահվածքից Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչից հետո, որում կատալոնացիները հաղթել էին 3:2 հաշվով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի հարձակվողին զայրացրել է մրցակցի խաղացողների անհարգալից և վիրավորական վերաբերմունքը «Ռեալի» նկատմամբ։ Հաղորդվում է, որ հենց այդ պատճառով է Մբապեն կոչ արել թիմակիցներին «Բարսելոնայի» համար պատվո միջանցք չկազմել։
Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ հունվարի 12-ին, «Ռեալը» հայտարարեց գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հեռանալու մասին։ Ըստ ԶԼՄ-ների՝ պաշտոնանկության պատճառներից մեկը կարող էր լինել հենց ֆրանսիացու այդ արարքը, որը վերջնականապես խարխլել է մարզչի հեղինակությունը թիմում։


