«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց երրորդ շրջանում
Աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Հայ թենիսիստը երրորդ շրջանում մրցեց աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկի հետ եւ պարտվեց 4:6, 6:7 (11:13) հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 49 րոպե։
Յակուբ Մենշիկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը։
Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,2 միլիոն եվրո է։


