շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
«Մասթերս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Ցինցինատիում

«Մասթերս»․ Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Ցինցինատիում

Աշխարհի 12-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:4, 7:6 (8:6) հաշվով պարտության մատնեց աշխարհի 104-րդ ռակետ, ֆրանսիացի Վալենտեն Ռուաեին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 101-րդ ռակետ, ամերիկացի Ջենսոն Բրուքսբին։

Աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանին Սիները մեկնարկային մրցախաղում 6:1, 6:1 հաշվով հաղթեց աշխարհի 144-րդ ռակետ, կոլումբացի Դանիել-Էլաի Գալանին։

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը 6:1, 2:6, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 56-րդ ռակետ, բոսնիացի Դամիր Ջումհուրին։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

  • Կիսվել: