շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստորագրվել է 2027 թվականին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը

Ստորագրվել է 2027 թվականին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Բոտան և գլխավոր տնօրեն Լիզա Ուորթմանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող 30-րդ համագումարի ընթացքում ստորագրել են 2027 թվականին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը։ Այս մասին տեղեկացրին Մարմնամարզության ֆեդերացիայից։


  • Կիսվել: