հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թ. մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին

Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թ. մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան քիչ առաջ որոշում է կայացրել 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին:

«Շնորհավորում եմ, և սկսում ենք նախապատրաստվել այս նշանակալի իրադարձությանը: Այս մարզաձևից նման մեծ առաջնություն Հայաստանում կանցկացվի առաջին անգամ»,- գրել է Հարությունյանը:
 

  • Կիսվել: