ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր

Մանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մանվելը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն:

  • Կիսվել: