հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մանուէլ Պետրոսյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

Մանուէլ Պետրոսյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի պարտիաները:

Մրցաշարի երկրորդ տուրում միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց գործող չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը, այս անգամ հաղթելով Սարգիս Սարգսյանին: Հաղթանակ տոնեցին նաև Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հաբոկյանը:

Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ Պետրոսյանն է, ով 2 հնարավորից ունի 2 միավոր: 1,5-կանա միավոր ունեն Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը:

Առաջնության երրորդ տուրը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի 15:00-ին:

  • Կիսվել: