Մահացել է «Պորտուի» նախկին ավագ Ժորժե Կոշտան
54 տարեկանում մահացել է «Պորտուի» նախկին ավագ, ակումբի մարզական տնօրեն Ժորժե Կոշտան: Այս մասին տեղեկացնում է պորտուգալական ակումբի կայքը։
Կոշտան մամուլի ներկայացուցիչների հետ ճեպազրույցից հետո եղել է ակումբի մարզաբազայում։ Նա դժգոհել է շոգից եւ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Կոշտան մահացել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։
Ժորժե Կոշտան «Պորտուի» սան է, թիմի կազմում հանդես է եկել 1990-2005 թվականներին։ «Պորտուի» հետ նա դարձել է Պորտուգալիայի 8-ակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, հնգակի գավաթակիր, նվաճել է Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի գավաթները, Միջմայրցամաքային գավաթը։
«ՉՖՌ Կլուժի» գլխավոր մարզիչի պաշտոնում Կոշտան դարձել է 2012թ․ Ռումինիայի չեմպիոն։


