Մահացել է լեգենդար գեղասահորդ Ալեքսանդր Գորշկովը
76 տարեկանում մահացել է լեգենդար խորհրդային գեղասահորդ Ալեքսանդր Գորշկովը, որը 2010 թվականից Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահն էր, հաղորդում է championat.com-ը։
Ալեքսանդր Գորշկովը Լյուդմիլա Պախոմովայի հետ 1976թ․ Ինսբրուկի Օլիմպիական խաղերի չեմպիոնն է պարային զույգերի պայքարում։
Նրանք նաեւ 6 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի եւ 6 անգամ՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։ Նրանք կարիերան ավարտել էին 1977 թվականին։