կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մահացել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան

Մահացել է Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան

Թոքերի հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո 54 տարեկանում մահացել է հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ Այս մասին հայտնում է նրա ընտանիքը։
Օրեր առաջ արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնել էին Ռայոլայի մահվան մասին: Ավելի ուշ Ռայոլայի օգնականը, իսկ հետո ինքն էլ հերքել էր լրատվամիջոցների հայտարարությունները։

Մինո Ռայոլան համաշխարհային ֆուտբոլում ամենաազդեցիկ դեմքերից մեկն էր, նա կնքել է բազմաթիվ գործարքներ ամենահայտնի ֆուտբոլիստների հետ։ Ռայոլան ներկայացնում էր այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Էրլինգ Հոլանդը, Ռոմելու Լուկակուն, Մարիո Բալոտելլին և այլք։

  • Կիսվել: