Մ-23 ԵԱ. Մանվել Խաչատրյանը հաղթեց թուրք մրցակցին եւ նվաճեց բրոնզե մեդալ (տեսանյութ)
Սերբիայում անցկացվող Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ։
55 կգ քաշային կարգում նա մեդալային գոտեմարտում պարտության մատնեց թուրք Սերջան Կեշգինին։
60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Սուրեն Աղաջանյանը ժամանակից շուտ հաղթեց Դանիան ներկայացնող Բրայան Սանտիագոյին եւ դուրս եկավ եզրափակիչ։


