ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Դավիթ Բալեյանը պարտվեց Բաքվում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնության կիսաեզրափակիչում եւ բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:

55 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Բալեյանը գոտեմարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիր Տուլկունովի հետ եւ պարտվեց 1:7 հաշվով:

Բալեյանը պայքարը սկսել էր որակավորման փուլում 8:6 արդյունքով հաղթել էր լեհ Պրժեմիսլավ Մրոժեկին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշի մեքսիկացի մրցակիցը հրաժարվեց պայքարից, հաղթանակը շնորհվեց Դավիթ Բալեյանին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 4:1 հաշվով առավելության հասավ վրացի Սաբա Մինդիաշվիլիի հետ:

 

  • Կիսվել: