հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Մ-15 ԵԱ․ Նարե Առաքելյանը` փոխչեմպիոն

Մ-15 ԵԱ․ Նարե Առաքելյանը` փոխչեմպիոն

Կոսովոյում ընթացող ծանամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկան աղջիկների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 90 կգ, 95 կգ ու 97 կգ: Այս վարժությունում Առաքելյանը դարձավ ոսկե մեդալակիր, հաղորդում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը:

Հրում վարժությունում Նարե Առաքելյանը բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս մրցաձևում նա երկրորդն է:

Երկամարտի 212 կգ արդյունքով Նարե Առաքելյանը դարձավ Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:

  • Կիսվել: