շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հեշտ հանդիպում չէր․ Լուկա Մոդրիչը՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին

Հեշտ հանդիպում չէր․ Լուկա Մոդրիչը՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակի մասին

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն անդրադարձել է Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակին։

«Հեշտ հանդիպում չէր։ Մրցակիցը լավ խաղ ցուցադրեց, բայց մենք կարողացանք լուծել խնդիրը։ Խորվաթիայի հավաքականն արժանի էր Եվրո-2024-ի ուղեգրին»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքերը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Լուկա Մոդրիչն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը փոխանակվել էին մարզաշապիկներով։

  • Կիսվել: