Լևոն Աղասյանն առաջին տեղն է գրավել միջազգային մրցաշարում
Հերթական հաղթանակը տոնեց եռացատկորդ Լևոն Աղասյանը:
Նա մասնակցեց Հունաստանի Կրետե կղզու Խանիա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարին։
Մեր երկրի միակ ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ցույց տվեց 16, 64 մ. և գրավեց առաջին տեղը։
Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕԿ լրատվակաին ասել է, որ մրցումների ընթացքին հետևել է ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նա ներկա կլինի նաև հունիսի 11 –ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը:
Մրցաշարին հայտավորված են 18 երկրների հավաքականներ: