հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Լա լիգա. «Բարսելոնան» հաղթեց «Բետիսին»՝ սահմանելով բացառիկ պատմական ռեկորդ․ Լևանդովսկին անցկացրեց իր վերջին հանդիպումը «Կամպ Նոուում»

Լա լիգա. «Բարսելոնան» հաղթեց «Բետիսին»՝ սահմանելով բացառիկ պատմական ռեկորդ․ Լևանդովսկին անցկացրեց իր վերջին հանդիպումը «Կամպ Նոուում»

Իսպանիայի Լա լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բարսելոնան» տնային վերջին խաղում 3-1 հաշվով վստահ առավելության հասավ «Բետիսի» նկատմամբ:

Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինյան (28, 62), ևս մեկ գոլ խփեց Ժոաու Կանսելուն (74), իսկ հյուրերի միակ գնդակը 11մետրանոցից հեղինակեց Իսկոն (69):

Այս հաղթանակով կատալոնական ակումբը Լա լիգայի պատմության մեջ բացառիկ ռեկորդ սահմանեց՝ ընթացիկ մրցաշրջանի բոլոր տնային խաղերն ավարտելով 100 տոկոսանոց արդյունքով և սեփական հարկի տակ չկորցնելով ոչ մի միավոր: Նշենք, որ թիմը չեմպիոնի տիտղոսն ապահովել էր դեռ երկու տուր առաջ՝ 2-0 հաշվով հաղթելով Մադրիդի «Ռեալին» և անհասանելի դառնալով մոտակա հետապնդողի նկատմամբ:

Բացի պատմական ռեկորդից, հանդիպումը հատկանշական էր նաև նրանով, որ 38-ամյա Ռոբերտ Լևանդովսկին անցկացրեց իր վերջին հանդիպումը «Կամպ Նոուում», քանի որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից:

  • Կիսվել: