«Կրասնոդարը» մտադիր է պահել Սպերցյանին
«Կրասնոդարը» ցանկանում է պահպանել իր առաջատար Էդուարդ Սպերցյանին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի հավաքականի խաղացողը հայտնվել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետաքրքրության շրջանակում։ euro-football.ru-ի հաղորդմամբ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, ակումբը պատրաստ է «Կրասնոդարին» առաջարկել 12.5 միլիոն եվրո 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։
Metaratings-ին հայտնի է դարձել, որ «Կրասնոդարի» ղեկավարությունը նախատեսում է Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը լրանում է մեկ տարի հետո։
«Կրասնոդարի» շրջանավարտը նախորդ մրցաշրջանում իր հարազատ ակումբի կազմում դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Չեմպիոնական տարում նա 35 խաղում խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Վերջերս մեկնարկած ՌՊԼ-ում Սպերցյանն արդեն խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում երկու տուրում։


