հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կրասնոդարը հաղթեց Ռուբինին․ Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ

Կրասնոդարը հաղթեց Ռուբինին․ Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ

ՌՊԼ-ի 10-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցել է Կազանի «Ռուբինի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել տանտերերի դարպասը։

Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Ջոն Կորդոբան, իսկ հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Օլակունլե Օլուսեգունը կրկնապատկել է իր թիմի առավելությունն ու ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ պաշտպան Գեորգի Հարությունյանը մնացել է պահեստայինների նստարանին։

  • Կիսվել: