ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոստառիկացիները խառնում են E խմբի խաղաքարտերը․ Ճապոնիան անակնկալ պարտություն կրեց

Կոստառիկացիները խառնում են E խմբի խաղաքարտերը․ Ճապոնիան անակնկալ պարտություն կրեց

Կայացավ ԱԱ-2022-ի խմբային փուլի Ճապոնիա-Կոստա Ռիկա հանդիպումը։ Թիմերն ընդգրկված են E խմբում։

Հանդիպման և՜ առաջին, և՜ երկրորդ խաղակեսերն անցան ասիական թիմի առավելությամբ, սակայն ճապոնացիների գրոհներն այս խաղում արդյունավետ ավարտի չհասան։

Իսկ ահա հանդիպման 80-րդ րոպեին կոստառիկացիների կազմում Ֆուլլերը դարձավ գոլի հեղինակ:

Այսպիսով, Ճապոնիայի հավաքականը գերմանացիների նկատմամբ տարած սենսացիոն հաղթանակից հետո այս խաղում պարտվում է և երկու խաղերի արդյունքնով իր ակտիվում ունի 3 միավոր։

Կոստառիկացիները, որոնք առաջին խաղում 7 գնդակի տարբերությամբ պարտվել էին Իսպանիային, վաստակեցին իրենց առաջին միավորները մրցաշարում։

Այժմ Կոստա-Ռիկան, Իսպանիան և Ճապոնիան ունեն երեքական միավոր, իսկ գերմանացիները՝ 0։ Այսօր ժամը 23։00-ին կհանդիպեն Իսպանիայի ու Գերմանիայի գավաքականները։

  • Կիսվել: