շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Խորվաթիա-Հայաստան խաղն այսօր է

Խորվաթիա-Հայաստան խաղն այսօր է

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին փուլում Հայաստանի հավաքականն այսօր Զագրեբում կհանդիպի Խորվաթիայի ընտրանու հետ։

«Մեզ սպասվում է շատ հետաքրքիր խաղ՝ ուժեղ հավաքականի հետ։ Տեսնենք, թե որքանով ենք պատրաստ։ Անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»,- Խորվաթիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Ընտրական մրցաշարի 7 խաղից հետո 8 միավորով Հայաստանի հավաքականը նախավերջին՝ 4-րդ տեղն է գրավում D խմբի աղյուսակում:

Նշենք, որ Խորվաթիա-Հայաստան խաղը կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

 

  • Կիսվել: